Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Հարվի Վայնշթեյնի վրա ռեստորանում հարձակվել են

22:50   10 հունվարի, 2018

Երկրպագուն ռեստորանում հարձակվել էր Հարվի Վայնշթեյնի վրա։ TMZ-ի փոխանցմամբ՝ սկանդալային պրոդյուսերը, որին սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրում 80 կին, ընկերոջ հետ ընթրում էր Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքի Elements ռեստորանում։

Այդ նույն ռեստորանում էր ընթրում ոմն Սթիվ, որն ալկոհոլի ազդեցության տակ մոտեցել է պրոդյուսերին ու երկու անգամ ապտակել նրան՝ անվանելով «տականք»։

Ճիշտ է, Սթիվը սկզբում մոտեցել ու լուսանկար է խնդրել (նախապես ընկերոջը խնդրելով ամեն ինչ տեսագրել)։ Իսկ երբ Հարվին մերժել է՝ Սթիվը ապտակել է նրան։

Ի դեպ Հարվին իր վրա հարձակվողի մասին հաղորդում չի տվել ոստիկանություն։

 

 

 



© NEWS.am STYLE