00:25 11 հունվարի, 2018Ամերիկացի դերասան Ջեյմս Ֆրանկոն մեղադրվել է անչափահասներին բռնի ուժով օրալ սեռական հարաբերությունների դրդելու և նրանց այլասերելու մեջ:
Ջեյմս Ֆրանկոյին իր «Վիշտը ստեղծողը» ֆիլմի համար «Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում «Ոսկե Գլոբուս» շնորհելուց անմիջապես հետո Twitter-յան իրենց էջերում մի քանի կանայք սկսեցին պատմել նրա անբարո վարքի մասին: Դերասանուհի Վայոլետ Փեյլին դերասանին մեղադրեց մեքենայում իրեն բռնի ուժով սեռական հարաբերությունների դրդելու և իր նկատմամբ սեռական ոտնձգությունների, ինչպես նաև իր 17-ամյա ընկերուհուն հյուրանոցի համարներից մեկը քարշ տալու փորձերի մեջ:
Իսկ Ֆրանկոյի կինոդպրոցի ուսանողուհիներից Սառա Տիֆեր- Կապլանը բողոքել է, որ դերասանն իրեն պարտադրել է մերկ նկարահանվել իր ֆիլմերում՝ այդպիսով սեռական շահագործման ենթարկելով իրեն:
Սակայն դերասանը YouTube-ում հրապարակված տեսանյութում հայտարարել է, որ նման մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում:
Ի դեպ, Ֆրանկոն մրցանակաբաշխությանը ներկայացել էր «TimesUp» կրծքանշանով, որի կարգախոսը սեռական բռնության դեմ պայքարն է: