Ռիկի Մարտինն ամուսնացել է հայկական արմատներ ունեցող իր բոյֆրենդի հետ

09:20   11 հունվարի, 2018

Երեք օր առաջ Ռիկի Մարտինը «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության կարմիր գորգուղու արարողությանը ներկայացել էր իր բոյֆրենդ Ջվան Յոսեֆի հետ, որը հայկական արմատներ ունի։

Ռիկին նկարչի հետ նշանադրության մասին  հայտնել էր անցած տարի։ Այն ժամանակ երգիչն ասել էր, որ պատրաստվում է հարսանիքի, իսկ հիմա  հայտնի է դարձել, որ նրանք արդեն ամուսնացել են։

«Մենք երդումներ ենք փոխանակել, ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրեինք, ամուսնական պայմանագիրը և այլն»,- նշել է երգիչը E! News-ին տված հարցազրույցում։

Ռիկին նշել է, որ մտադիր է եռօրյա հանդիսություն կազմակերպել, սակայն հարսանեկան արարողության անցկացման վայրը չի հայտնել։



© NEWS.am STYLE