Ռիհանան երեք միլիոն դոլարով վաճառում է Հոլիվուդում գտնվող իր տունը

11:33   11 հունվարի, 2018

Ռիհանան գրեթե երեք միլիոն դոլարով վաճառում է Հոլիվուդում գտնվող իր տունը։ Երգչուհին երեք ամիս առաջ էր գնել այն 2․75 մլն դոլարով, իսկ հիմա, եթե ճշգրիտ լինենք, վաճառում է այն 2․85 միլիոնով, այսինքն՝ 100 հազարով ավելի թանկ, գրում է Variety-ն։

Արեւմտյան Հոլիվուդում գտնվող երկհարկանի տանը կա հսկայական խոհանոց, չորս լոգարան, չորս ննջասենյակ, մեծ հյուրասենյակ, հսկայական լողավազան բակում ու հյուրերի համար սենյակ։

Առայսօր հասկանալի չէ, թե ինչու է Ռիրին որոշել վաճառել այդ տունը, երգչուհին ինքը ոչ մի կերպ չի մեկնաբանում այդ որոշումը։



© NEWS.am STYLE