Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին պարծեցել է 272 հազար դոլարանոց Ferrari Spider-ով  

12:06   11 հունվարի, 2018

Բլեք Չայնան ու Ռոբ Քարդաշյանն արդեն երկար ժամանակ է՝ բաժանված են, բայց դստեր՝ Դրիմ Ռենեի ֆինանսական աջակցության շուրջ նրանց պարզաբանումները դեռ շարունակում են։ Ռոբն իր նախկին սիրեցյալին ամսական 20 000 դոլար է տալիս, բայց Չայնան ավելի շատ է պահանջում, ընդ որում՝ Քիմ Քարդաշյանի եղբայրն էլ իր հերթին է ֆինանսական աջակցություն պահանջում Բլեքից՝ հավաստիացնելով, որ նա շատ փող է վաստակում, մինչդեռ երեխայի հետ ինքն է ավելի շատ ժամանակ անցկացնում։ Բլեքն էլ պնդում է, որ ինքը փող չունի։

Կարճ ասած՝ մինչ նախկին սիրեցյալները վիճում են, Չայնայի Instagram-ում հայտնվում են նրա՝ 272 հազար դոլարանոց Ferrari Spider շքեղ մեքենայի ահա այսպիսի լուսանկարներ։

«Իմ փոքրիկը»,- մակագրել է լուսանկարը մերկապարուհին։

Ի դեպ, սա Բլեքի միակ շքեղ մեքենան չէ, նրա ավտոտնակում կան նաև Bentley Bentayga և Range Rover։



© NEWS.am STYLE