«Դու գիտեիր Հարվի Վայնշթեյնի վարքագծի մասին». երգիչ Սիլն Օփրա Ուինֆրիին մեղադրել է երեսպաշտության մեջ

13:02   11 հունվարի, 2018

«Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ Օփրա Ուինֆրիի ելույթը, որով նա աջակցություն է հայտնում սեռական ոտնձգությունների դեմ բողոքին, ամերիկյան մամուլն անվանել է նախագահական՝ գրելով, որ հեռուստահաղորդավարուհին կարող է հավակնել պետության ղեկավարի պաշտոնին։

Իսկ, ահա, բրիտանացի երգիչ ու երգահան, «Գրեմմի» մրցանակաբաշխության եռակի դափնեկիր ու Brit Awards մրցանակաբաշխության բազմակի դափնեկիր Սիլն իր Instagram-ում հրապարակել է Օփրայի ելույթին նվիրված մի գրառում․

«Օ, ես մոռացել էի, ճիշտ է․․․ դու լսել էիր այդ լուրերի մասին, բայց պատկերացում չունեիր, որ նա (Հարվին) մշտապես ոտնձգություններ էր կատարում երիտասարդ դերասանուհիների հանդեպ, որոնք էլ, իրենց հերթին, պատկերացում անգամ չունեին, թե ում հետ գործ ունեն»,- գրել է 54-ամյա երգիչը մի լուսանկարի տակ, որում Օփրան ու Հարվին են պատկերված ինչ-որ միջոցառման ժամանակ՝ հավելելով «պատժամիջոցային Հոլլիվուդ» հեշթեգը։

 



© NEWS.am STYLE