«Նա հաստատ լավ ընտրություն կլինի Հայաստանի համար». Wiwibloggs-ը՝ Կամիլի մասին

13:45   11 հունվարի, 2018

«Դեպի Եվրատեսիլ» մրցույթի զարգացումներին հետեւում են ոչ միայն հայկական լրատվամիջոցները: Եվրատեսիլյան հայտնի՝ Wiwibloggs կայքն օրերս անդրադարձել է մրցույթի մասնակիցներից Կամիլին (Արսեն Գրիգորյան):

«Շուտով կմեկնարկի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանը, որտեղ 20 մասնակից կպայքարի՝ Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու համար: Մրցույթի այս տարվա մասնակիցների շարքում են նաեւ Genealogy նախագծի երգչուհի Թամար Կապրելյանն ու «Դեպի Եվրատեսիլի» նախորդ տարվա ֆավորիտներից Հասմիկ Շիրոյանը: Այնուամենայնիվ, բլոգեր Կամիլը լուրջ նախազգուշացում է ներկայացրել իր մրցակիցներին»,-գրում է կայքը՝ հավելելով, որ իր վերջին հետռուստահարցազրույցի ժամանակ Կամիլը չի վախեցել համարձակ ելույթ ունենալ մյուս մասնակիցների մասին՝ հայտնելով, թե իր մրցակիցները ոչ մի հնարավորություն չունեն իրեն հաղթելու:

«Մենք արդեն սիրահարված ենք Կամիլի անհատականությանը, եւ եթե ստացվի այնպես, որ նա հաղթի, անհամբերությամբ կհետեւենք, որպեսզի նա փայլի նաեւ Լիսաբոնում: Նա հաստատ լավ ընտրություն կլինի Հայաստանի համար, եւ Հայաստանն առաջին անգամ մրցույթին կներկայանա ոչ թե անգլերեն կամ հայերեն, այլ իսպաներեն երգով (Կամիլի երգն իսպաներենով է)»,-նշում է կայքը:



© NEWS.am STYLE