Ջիլիան Անդերսոնը հեռանում է «Գաղտնի նյութեր» եւ «Ամերիկյան աստվածներ» սերիալներից

14:43   11 հունվարի, 2018

Ջիլիան Անդերսոնը հեռանում է «Գաղտնի նյութեր» եւ «Ամերիկյան աստվածներ» սերիալներից, գրում է THR-ը։

«11-րդ եթերաշրջանն ինձ համար վերջինն էր, ժամանակն է Սկալլիի գլխարկը կախել կախիչից ու այլ նախագծերով զբաղվել։ Ես այլևս չեմ նկարահանվի սերիալներում, ոչ «Գաղտնի նյութերում», ոչ էլ՝ «Ամերիկյան աստվածներում»,- հայտնել է 49-ամյա դերասանուհին։

Անդերսոնը նկարահանվել է «Գաղտնի նյութերում» 1993-2002 թվականներին։ 2016-ին ցուցադրվել են Անդերսոնի ու Դևիդ Դուխովնիի մասնակցությամբ տասներորդ եթերաշրջանի 6 դրվագները։

Ի դեպ, հիշեցնենք, որ օրերս Ջիլիանը աստղ է ստացել Հոլլիվուդի Փառքի ծառուղում։ Դերասանուհուն այդ կապակցությամբ շնորհավորել էին «Գաղտնի նյութեր» սերիալի հեղինակ Քրիս Քարթերը, նաև «Ամերիկյան աստվածներ» սերիալի պրոդյուսեր Բրայան Ֆուլլերը։



© NEWS.am STYLE