Ձիերի արձագանքն առատ ձյանը դարձել է համացանցի հիթ (տեսանյութ)

19:36   11 հունվարի, 2018

Ձյունը սպասված է երեխաների, գուցե նաեւ որոշ մեծահասակների համար, բայց ոչ ձիերի։ YouTube-ում իսկական հիթ է դարձել առատ ձյանը ձիերի արձագանքը պատկերող տեսանյութը, որոնց տերը ախոռից բաց է թողնում։

Ուշագրավ է նաեւ, որ ձիերը հետ են փախչում ախոռ՝ միեւնույն շարժումներն անելով։

Տեսանյութը գրեթե մեկ միլիոն դիտում է հավաքել։



© NEWS.am STYLE