Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երրորդ երեխան կծնվի մոտակա օրերին

18:05   11 հունվարի, 2018

Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երրորդ երեխան կծնվի մոտակա օրերին, հայտնում են  Entertainment Tonight-ի աղբյուրները։

Ըստ կայքի՝ փոխնակ մայրը երեխային կարող է լույս աշխարհ բերել ցանկացած օր։

Նշենք, որ Քիմի երրորդ երեխային կրող փոխնակ մայրը 25-ամյա աֆրոամերիկուհի է, որին աստղային զույգը 45 հազար ԱՄՆ դոլար է վճարել։

Քիմն ու Քանյեն հսկայական գումարներ են ծախսում՝ փոխնակ մոր անվտանգությունն ապահովելու համար։



© NEWS.am STYLE