Սոսո Պավլիաշվիլին նվագել է «Արցախ» ստեղծագործությունը. «Մի լավ քեֆ արեցինք հայ երաժիշտների հետ»

20:03   11 հունվարի, 2018

Սոսո Պավլիաշվիլին ուրախացրել է իր երկրպագուներին և բաժանորդներին՝ Instagram-ի էջում հետևյալ տեսանյութը տեղադրելով:

Վրացի երաժիշտը Մոսկվայի ռեստորաններից մեկում հարվածային նվագարանով կատարել է «Արցախ» ստեղծագործությունը:

««Կինոփլովում» մի լավ քեֆ արեցինք հայ երաժիշտների հետ»,-տեսանյութին կից գրել է Սոսոն՝ արժանանալով բաժանորդների բուռն արձագանքներին, ովքեր մեկնաբանություններում Սոսոի գովքն են անում՝ երգահան Արա Գևորգյանի երաժշտությունը կատարելու համար:

A post shared by Сосо Павлиашвили (@soso_pavliashvili_official) on



© NEWS.am STYLE