Քիմ Քարդաշյանը պարծեցել է իր ատամների ոսկե զարդարանքով

10:11   12 հունվարի, 2018

Քիմ Քարդաշյանը, ինչպես հիշում եք, Փարիզում կողոպուտի ենթարկվելուց հետո որոշել էր այլեւս չցուցադրել իր զարդերը։ Բայց երեկ հայուհին բացառություն է արել ու իր Instagram Story-ում հրապարակել է մի շարք լուսանկարներ, որտեղ իր ընկերուհու՝ մոդել ու դիջեյ Սիտա Աբելլանի հետ է, ընդ որում՝ Քիմի երկրպագուների ուշադրությունը գրավել են նրա ատամների ոսկյա զարդարանքները։

Բաժանորդները աստղին հիշեցրել էին, որ նա նման մի լուսանկար էլ Փարիզի կողոպուտից մեկ օր առաջ էր հրապարակել։

Ի դեպ, նշենք, որ Քիմ Քարդաշյանի նոր առանձնատանը ոչ մի ոսկերչական զարդ չկա։

Քանյեն եւ Քիմը մի քանի շաբաթ առաջ նոր առանձնատուն են տեղափոխվել, եւ Քիմը որդեգրել է հետեւյալ քաղաքականությունը՝ «Տանը՝ ոչ մի զարդ»: Հայուհին չի ցանկանում, որ առանձնատունը գողերի ուշադրության օբյեկտ դառնա:

 



© NEWS.am STYLE