Գոհար Ավետիսյանին քննադատել են ծովափնյա հանգստի ժամանակ պճնվելու համար (ֆոտո)

11:34   12 հունվարի, 2018

NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ-ում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ամուսնու հետ մեկնել է Տանզանիա՝ հանգստի:

Instagram-ի իր էջում հայուհին պարբերաբար հոլովակներ ու լուսանկարներ է հրապարակում ծովափնյա հանգստից: Նրա ուշադիր երկրպագուները նկատել են, որ դիմահարդարը չափից դուր շատ է պճնվում հանգստի ընթացքում:

Մեկնաբանությունները, թե ինչ կարիք կա այդքան շատ շպարի պարագաներ եւ զարդեր վերցնելու, ստիպել են Գոհարին արձագանքել.

«Ընկերներ, ձեզ այնքան է անհանգստացնում, թե ինչ եմ անում այսքան շատ կոսմետիկա հանգստի ժամանակ...Յուրաքանչյուր ճանապարհորդության ժամանակ ես սկսում եմ ձանձրանալ հանգստից, եւ ձեռքերս սկսում են քոր գալ:

Վերջին երկու տարում այլ երկրներում իմ կերպարանափոխություններն իմ Instagram-ում խորագիր են դարձել: Ինձ միշտ ոգեշնչում են այլ երկրների ավանդույթները, վառ գույներն ու կոլորիտը: Երեւի ոչ ոք չի մտածում, որ ես դա անում եմ ոչ միայն իմ, այլեւ ձեզ համար»,- բացատրել է Գոհարը:



© NEWS.am STYLE