Գիլյերմո դել Տորոն, Գարի Օլդմանը, Ֆրենսիս ՄաքԴորմենդը՝ Critics’Choice Awards 2018-ի հաղթողներ

12:04   12 հունվարի, 2018

Սանտա Մոնիկայում կայացել է Critics’Choice Awards 2018 մրցանակաբաշխության արարողությունը։ Մինչ կարմիր գորգուղու կերպարները դիտարկելը, ներկայացնենք մրցանակաբաշխության հաղթողներին։

Ինչպես «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ, այնպես էլ հիմա, հաղթողներ են ճանաչվել Գիլյերմո դել Տորոն, Գարի Օլդմանը, Ֆրենսիս ՄաքԴորմենդը, ինչը մեծացնում է «Օսկարին» հավակնելու նրանց շանսերը։

Գիլյերմո դել Տորոն արժանացել է ԱՄՆ Critics’Choice Movie Awards կինոքննադատների մրցանակին՝ «Ջրի ԿԱՌՈՒՑՎԱԾՔը» ֆիլմի համար։ Քննադատները լավագույն դերասան են ճանաչել Գարի Օլդմանին՝ «Մութ ժամանակներ» ֆիլմում նրա դերակատարման համար, իսկ լավագույն դերասանուհի՝ Ֆրենսիս ՄաքԴորմենդին՝ «Երեք բիլբորդ Էբբինգի սահմանից դուրս, Միսսուրի» ֆիլմում դերի համար։

Մյուս հաղթողներն են՝

Երկրորդական դերում լավագույն տղամարդ դերակատար՝ Սեմ Ռոքուել, «Երեք բիլբորդ Էբբինգի սահմանից դուրս, Միսսուրի»

Երկրորդական դերի լավագույն կին դերակատար՝ Էլիսոն Ջենին, «Սառնասիրտ լիրբը»

Լավագույն ռեժիսոր՝ Գիլյերմո դել Տորո , «Ջրի կառուցվածքը»

Լավագույն կատակերգություն՝ «Սերը հիվանդություն է»

Լավագույն կատակերգական դերասան՝ Ջեյմս Ֆրանկո, «Վայ արարիչ»

Լավագույն կատակերգական դերասանուհի ՝ Մարգո Ռոբբի, «Սառնասիրտ լիրբը»

Լավագույն դրամատիկ սերիալ՝  «Սպասուհու պատմությունը»:

 



© NEWS.am STYLE