Ռիկի Մարտինն ու նրա հայկական արմատներով ամուսինն առաջին անգամ ներկայացել են հանրությանը՝ ամուսնության մասին լուրերից հետո

13:05   12 հունվարի, 2018

Չորս օր առաջ Ռիկի Մարտինը «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության արարողությանը ներկայացել էր իր հայկական արմատներով բոյֆրենդի՝ Ջվան Յոսեֆի հետ (Ռիկին անցած տարի էր հայտնել նկարչի հետ իր նշանադրության մասին), իսկ երեկ երգիչը տեղեկացրել է, որ իրենք արդեն ամուսնացել են։

«Մենք երդումներ ենք փոխանակել, ստորագրել ենք բոլոր փաստաթղթերը, ամուսնական պայմանագիրը ու մնացած ամեն ինչը»,- նշել է երգիչը E! News-ին տված հարցազրույցում։

Այսօր Ռիկիին ու Ջվանին առաջին անգամ միասին տեսել են ամուսնության մասին լուրերից հետո։

Նորապսակներն առավոտյան վազքի էին դուրս եկել Արևմտյան Հոլիվուդում, որտեղ էլ հենց նրանց «բռնացրել են» Just Jared-ի պապարացիները:

 



© NEWS.am STYLE