Զեյն Մալիկը նշում է 25-ամյակը. 10 հետաքրքիր փաստ՝ երգչի մասին (ֆոտո/վիդեո)

15:27   12 հունվարի, 2018

Բրիտանացի հայտնի երգիչ, մեր օրերի ամենահայտնի սրտակերներից մեկը՝ Զեյն Մալիկն, այսօր՝ հունվարի 12-ին, նշում է ծննդյան 25-ամյակը:

Զեյնը հայտնիություն ձեռք բերեց 2010 թ-ին՝ մասնակցեկով X Factor նախագծին: Մրցույթից դուրս մնալուց հետո նա հրավեր է ստանում One Direction խմբից, որը լքում է 2015 թ-ին՝ սկսելով անհատական կարիերա:

Մալիկն արդեն 2 տարի է՝ հանդիպում է հայտնի մոդել Ջիջի Հադիդի հետ: Հադիդը նկարահանվել է երգչի Pillowtalk երգի տեսահոլովակում: Որպես զույգ՝ Զեյնն ու Ջիջին լուսանկարվել են նաեւ Vogue ամսագրի շապիկի համար:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է եւս մի քանի հետաքրքիր փաստեր գեղեցկադեմ սրտակերի մասին:

Մալիկ ազգանունն արաբերենից թարգմանաբար նշանակում է «արքա» կամ «առաջնորդ»: Իսկ Զեյն նշանակում է «գեղեցիկ»:

Զեյնի հայրը ծագումով Պակիստանից է, իսկ մայրն անգլուհի է:

Երգիչը մի հետաքրքիր սովորություն ուներ: One Direction-ի ելույթներից առաջ նա հետնաբեմում լվանում էր ատամները:

Միգուցե չհավատաք, բայց Մալիկի մոտ առկա են հիդրոֆոբիայի նշաններ: Երգիչը ֆոբիա ունի ջրից եւ չի կարողանում լողալ: Նա նաեւ վախենում է մթությունից:

Զեյնը կատվազգիների երկրպագու է: Նա ոչ միայն փոքրիկ կատվիկներին է պաշտում, այլեւ գիշատիչ առյուծներին:

Նրա ամենասիրելի երգը Մայքլ Ջեքսոնի Thriller-ն է:

Մալիկի սիրելի գիրքը «Հարի Փոթերն» է:

Երգիչը խոստովանել է, որ աղջիկների մեջ իրեն ամենից շատ գրավում են աչքերը:

Ազատ ժամանակ Մալիկը սիրում է նկարել:

Զեյնն առաջին անգամ համբուրվել է տասը տարեկանում:



© NEWS.am STYLE