65-ամյա Սթիվեն Սիգալին մեղադրում են բռնաբարության մեջ

13:42   12 հունվարի, 2018

65-ամյա ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին մեղադրում են 24-ամյա վաղեմության բռնաբարության մեջ, գրում է People-ը։ Դերասանուհի Ռեջինա Սայմոնսը պատմել է, որ 1994-ին՝ «Մահացու վտանգի մեջ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Սիգալը նկարահանումներից հետո իրեն հրավիրել է երեկույթի՝  իր տուն, որտեղ պարզվել է, որ ինքը դերասանի միակ հյուրն է, իսկ հավաքույթ առհասարակ չկար։

Սիգալն, իբրև, մերկացրել է նրան, իսկ հետո բռնաբարել։ Սայմոնսը պատմել է, որ ինքն այդ ժամանակ 18 տարեկան էր ու կույս։

Դերասանուհուն հրավիրել էին ֆիլմում նկարահանումների որպես Նավահո ու Սիու հնդկացիների ցեղախմբերի ներկայացուցիչ։

Նշենք, որ 2017-ի հոկտեմբերին երեք կին է Սիգալին մեղադրել սեռական ոտնձգությունների մեջ։

Բացի դրանից, Սիգալին ոտնձգությունների մեջ է մեղադրել մոդել Ֆավիոլա Դևիսը։

Սիգալն ինքը դեռ չի մեկնաբանել այդ մեղադրանքները։

 



© NEWS.am STYLE