Արքայախնձորով աղցան. Ամանորից հետո առողջ սննդակարգին վերադառնալու լավ տարբերակ

10:04   14 հունվարի, 2018

Ամեն տարի Ամանորից առաջ ինքս ինձ խոստանում եմ, որ տոներին շատ չեմ ուտելու, զսպելու եմ ախորժակս: Բայց անհնար է դիմադրել մայրիկի պատրաստած համեղ տորթերին, բլիթներին, կոտլետներին:

Եվ միայն օրեր անց կշեռքին կանգնելիս  ես հասկանում, որ այնքան ես կերել, որ տարին պետք է սկսեմ՝ նորից հավաքած կիլոգրամների դեմ պայքարելով: Այդ պատճառով որոշել եմ արագորեն վերադառնալ ճիշտ սննդակարգին: Այսօր պատրաստելու եմ թեթեւ աղցան, որի կարիքն այս օրերին շատ էի զգում:

Չմոռանաք ուղարկել ձեր բաղադրատոմսերն ու նիհարելու գաղտնիքներն իմ ֆեյբուքյան էջին` Shine&Food եւ գուցե հաջորդ հաղորդման ընթացքում ես պատրաստեմ հենց ձեր բաղադրատոմսով:

Անհամբերությամբ կսպասեմ ձեր արձագանքներին:



© NEWS.am STYLE