Ինչպես է Իլոն Մասկը մասնակցել թմրանյութերով սեքս օրգիայի

17:02   12 հունվարի, 2018

Իլոն Մասկը մասնակցել է թմրանյութերով օրգիայի, գրում է Business Insider-ը։

Ամերիկյան SpaceX ու Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի ներկայացուցիչը պատմել է, որ անցած տարվա ամռանը գործարարը մասնակցել էր ձեռներեց Սթիվ Ջուրվեթսոնի տանը կազմակերպված երեկույթի, որտեղ հյուրերը թմրանյութեր էին օգտագործել ու օրգիա  էին կազմակերպել։

Ներկայացուցչի խոսքով՝ Իլոն Մասկը կարծել էր, թե դա յուրատեսակ դիմակահանդես է․ «Իլոնը մի քանի ժամ է անցկացրել հավաքույթում, մի քանի ձեռներեցների հետ զրուցել տեխնոլոգիաների ու ընկերությունների կառավարման մասին ու հեռացել գիշերվա ժամը մեկին։ Նրան թվացել է, թե դա կորպորատիվ միջոցառում է՝ թեմատիկ կոստյումներով»։

Մասկի ներկայացուցիչը նշել է, որ գործարարը պատահաբար է հայտնվել սեքս երեկույթում։

Մեկնաբանության մեջ նաեւ նշվում է, որ գործարարը մինչեւ հեռանալը սեքս երեկույթի որեւէ նշան չէր նկատել։



© NEWS.am STYLE