Թեյլոր Սվիֆթի նոր տեսահոլովակն ավելի քան 2 միլիոն դիտում է հավաքել մեկ օրում

18:22   12 հունվարի, 2018

Թեյլոր Սվիֆթը երեկ ներկայացրել է նոր տեսահոլովակը՝ End Game երգի համար, որը ձայնագրել է Էդ Շիրանի ու ռեփեր Future-ի հետ։

28-ամյա հանրահայտ երգչուհու տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Ջոզեֆ Կանը։ Տեսահոլովակում Թեյլորը տարբեր հագուստներով «զվարճանում է» Տոկիոյում, Մայամիում ու Լոնդոնում։ Այս պահի դրությամբ՝ դիտումների քանակը գերազանցում է երկու միլիոնը, ու երգն, անկասկած, հիթ է դառնալու։

End Game-ը երգչուհու վերջին՝ Reputation ալբոմից է, որը թողարկվել է նոյեմբերի 10-ին։ Երգի հեղինակներն են Թեյլորը, Էդը, Future-ը, Մաքս Մարտինն ու Shellback-ը։

 



© NEWS.am STYLE