Քորթնի Քարդաշյանը ներկայացել է լրիվ մերկ

19:06   12 հունվարի, 2018
Վաղուց նորություններ չէինք լսում Քորթնի Քարդաշյանի մասին։ 38-ամյա հայուհին իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որում ներկայացել է լրիվ մերկ։ Քիմի ավագ քույրը հայտնել է, որ հիմա իր համար ֆիթնեսի շաբաթ է։
Իսկ մենք շտապում ենք Ձեզ հայտնել, որ մինչ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սպասում են իրենց երրորդ երեխային, որին մոտ օրերս պետք է լույս աշխարհ բերի փոխնակ մայրը, իսկ Քլոե Քարդաշյանն ու Թրիստան Թոմփսոնն իրենց առաջնեկին են սպասում, Քայլին էլ՝ ռեփեր Թրևիս Սքոթի երեխային, Քորթնին իր անձնական կյանքն է դասավորում, հանդիպելով ֆրանսիացի մոդել Յունես Բենջիմի հետ։
Տղան հաճախ է Կալիֆորնիա ժամանում՝ Քորթնիի հետ հանդիպելու համար, որն էլ իր հերթին հաճախ է Յունեսին տեսնելու համար Փարիզ կամ Նիս այցելում։


© NEWS.am STYLE