Անջելինա Ջոլիին կասկածում են կամբոջացի ռեժիսորի հետ սիրավեպ ունենալու մեջ

20:05   12 հունվարի, 2018

Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի բաժանումից գրեթե մեկ տարի է անցել, բայց դերասանուհուն այս ընթացքում որեւէ տղամարդու հետ չեն նկատել: Դերասանոհին ամբողջությամբ նվիրվել է երեխաներին դաստիարակելու գործին, իր մասնագիտությանը և հասարակական աշխատանքին:

Սակայն վերջերս 42-ամյա Ջոլիին սկսել են կասկածել կամբոջացի ռեժիսոր և երաժիշտ Պրաչ Լիի հետ սիրավեպ ունենալու մեջ: Ըստ լուրերի՝ նրանք ծանոթացել են Ջոլիի՝ «Սկզբում նրանք սպանեցին իմ հորը» ֆիլմի նկարահանման հրապարակում, և դերասանուհին արդեն հասցրել է իր նոր սիրեցյալին ներկայացնել երեխաների հետ:

Ասում են նաև, որ երեխաները շատ արագ լեզու են գտել Պրաչի հետ: Ի դեպ, ռեժիսորն իր ֆեյսբուքյան էջում նկարներ է հրապարակել Ջոլիի հետ, որոնցում քնշորեն գրկել է դերասանուհուն: Սակայն հոլիվուդյան աստղի մերձավորներից մեկը հերքում է դերասանուհու և ռեժիսորի սիրավեպի հնարավորությունը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ջոլին առաջվա պես միայնակ է և անգամ չի մտածում ժամադրությունների մասին.

«Նա ոչ ոքի հետ չի հանդիպում և դեռ երկար ժամանակ չի հանդիպի: Նա ամբողջությամբ կենտրոնացած է իր երեխաների և նրանց պահանջների վրա»,- մեկնաբանել է աղբյուրը:

Ինչ վերաբերում է դերասանուհու և ռեժիսորի հնարավոր սիրավեպին, ապա, ըստ աղբյուրի,նրանք պարզապես լավ ընկերներ են. «Անջելինան հարգում է նրան, բայց նրանք միայն ընկերներ են»:

Աղբյուրը՝ Spletnik.ru



© NEWS.am STYLE