Քիմ Քարդաշյանը պատրաստվում է կրծքով կերակրել փոխնակ մոր միջոցով ծնվող իր երեխային

22:05   12 հունվարի, 2018

Քիմ Քարդաշյանի երեխային կրծքի տակ կրող փոխնակ մայրը շատ շուտով կծննդաբերի: Աստղն անհամբեր սպասում է երեխայի ծնվելուն և արդեն միջոցներ ձեռնարկում՝ նրան կրծքով կերակրելու համար: Այդ նպատակով Քիմը ստիպված է հատուկ դեղեր ընդունել՝ օրգանիզմը կերակրելուն նախապատրաստելու համար:

Քիմի բժիշկը Hollywood Life-ին պատմել է, որ այժմ հնարավոր է կերակրել երեխային, անգամ եթե դու չես նրան լույս աշխարհ բերել: Դրա համար հարկավոր է համապատասխան դեղեր խմել, որոնք օրգանիզմը կնախապատրաստեն կրծքով կերակրելուն: Բժիշկը նշել է, որ այդ գործընթացն ընդամենը երեք ամիս է տևում, որոնց ընթացքում երբեմն պացիենտները որոշակի անհարմարություն են զգում: Սակայն, ըստ բժիշկի, տանջանքները հետո արդարացնում են սպասելքիները:

Հիշեցնենք, որ Քիմն ու ամուսինը՝ Քայնե Ուեսթը, երկու երեխա ունեն: Քիմն ամուսնու հետ միշտ երազել են մեծ ընտանիքի մասին: Սակայն արգանդի վիրահատությունից հետո, որին Քիմը ստիպված էր ենթարկվել երկրորդ ծննդաբերությունից հետո, նա զրկվեց երեխաներ ունենալու հնարավորությունից: Ուստի ընտանիքը համալրելու նպատակով ամուսինները որոշեցին դիմել փոխնակ մոր օգնությանը: Ըստ որոշ լուրերի՝ Քիմը և Քայնեն երկվորյակի են սպասում:

Աղբյուրը՝ Graziamagazine.ru



© NEWS.am STYLE