Ջենիֆեր Գարները հանդիպում է Ֆերջիի նախկին ամուսնու հետ

22:36   12 հունվարի, 2018

Ջենիֆեր Գարները հանդիպում է Ֆերջիի նախկին ամուսնու՝ դերասան Ջոշ Դյուամելի հետ: Նրանք ծանոթացել են «Սիրով՝ Սայմոն» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ մարմնավորում են ամուսինների:

Ֆիլմի նկարահանումներն ավարտելուց հետո նրանք շարունակեցին շփվել և, ինչպես տեղեկացնում է արևմտյան մամուլը, նրանց ընկերական հարաբերությունները վերաճել են սիրո:

Նշենք, որ Ջոշն ու Ֆերջին ամուսնացել էին 2009 թվականին: Երգչուհին դերասանից որդի է լույս աշխարհ բերել՝ Ակսլին: Սակայն նախորդ տարվա սեպտեմբերին ութ տարվա ամուսնությունից հետո Ֆերջին և Դյուամելը բաժանվեցին: Նրանք հայտարարեցին, որ չնայած բաժանմանը՝ ընկերներ կմնան և միասին կզբաղվեն երեխայի դաստիարակությամբ:

Ջենիֆեր Գարները 2005 թվականին ամուսնացել է Բեն Աֆլեկի հետ: Ամուսինները երկու դուստր ունեն՝ Վայոլետը և Սերաֆինան, ինչպես նաև մեկ որդի՝ Սեմուելը: 2015 թվականին դերասաններն ապահարզանի դիմում տվեցին: Այն ժամանակ պատմում էին, թե Գարներն իմացել է ամուսնու դավաճանության մասին իրենց երեխաների դայակի հետ: Սակայն որոշ ժամանակ անց դերասանները հաշտվեցին և ապահարզանը հետաձգեցին, բայց, ինչպես պարզվեց, շատ կարճ ժամանակով: 2017 թվականի ապրիլին նրանք ամուսնալուծվեցին:

Աղբյուրը՝ Grazia.ru



© NEWS.am STYLE