Ամբողջությամբ մերկ Քենդալ Ջեները հայտնվել է Harper's Bazaar-ի շապիկին եւ էջերում

00:24   13 հունվարի, 2018

Պարզվում է՝ հայտնի լինելը բավականին թանկ է արժենում Քենդալ Ջեներին: Աշխատանքում մշտական սթրեսները, լարվածությունը, գերհոգնածությունը, հասարակական ճնշումները և իր անվան շուրջ բամբասանքներն ու քննադատություններն աղջկա նուրբ ուսերի համար չափազանց ծանր բեռ են և լիովին հյուծել են նրան: Այդ ամենի հետևանքով նրա մոտ տագնապի նոպաներ են սկսվել: Այս մասին Ջեները խոստովանել է Harper's Bazaar-ին տված հարցազրույցում, որի փետրվարյան համարի շապիկն է զարդարում նա:

Ի դեպ, Քենդալը նկարահանվել է ամբողջությամբ մերկ, իսկ հայտնի ամսագիրը մոդելի հետ հարցազրույցը անվանել է «Մերկ ճշմարտություն»: Հարցազրույցը վարել է մեկ այլ հայտնի մոդել Կառա Դելեւինը:

«Ես հաճախ եմ գիշերները վեր թռնում տագնապի նոպայով: Դժվար է դրանց համար որևէ պատճառ նշել, չեմ կարող ասել, թե դրանք ինչից են առաջանում: Որևէ առաձին պատճառ չկա: Աշխարհում սիրո պակաս կա: Օրինակ, սոցցանցերում մարդիկ միմյանց սարսափելի բաներ են գրում: Եվ այդ ամենը կարդալուց հետո դժվար է լավատես մնալ և բարձր տրամադրություն պահպանել»,- խոստովանել է Քենդալը:

Նա նաև պամել է մոդելի մասնագիտության դժվարությունների ու զրկանքների մասին: Երիտասարդ աստղի խոսքով՝ նա, ինչպես և մնացած բոլոր աղջիկները, ստիպված են երկար ճանապարհ անցնել՝ մինչև բաղձալի պատվանդանին հասնելը: Մոդելը պարտադրված էր մասնակցել բոլոր քաստինգներին, պայմանավորվել լուսանկարիչների հետ, աշխատել օրական 24 ժամ, սակայն ոչ ոք նրան չէր փորձում օգնության ձեռք մեկնել, փոխզիջումների գնալ:

Ինչ վերաբերում է չարակամների կողմից հարձակումներին, ապա, ինչպես խոստովանել է Քենդալը, նրան խիստ վշտացրել է վերջերս «Ոսկե Գլոբուսից» հետո իր նկատմամբ սկսված արշավը:

Բանն այն է, որ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը հայտվելուց հետո դերասանուհուն ծաղրուծանակի ենթարկեցին, քանի որ նա արարողությանը ներկայացել էր չխնամված մաշկով, և թերությունները տեսանելի էին անգամ շպարի հաստ շերտի տակից: Բայց Քենդալն այդ առիթն օգտագործելով՝ կոչ արեց աղջիկներին չամաչել իրենց բնական արտաքինի համար: Բազմաթիվ օգտատերեր այդ հարցում սատարեցին նրան:

Աղբյուրը՝ Graziamagazine.ru



© NEWS.am STYLE