Ռուս ու գերմանացի աղջիկները, թանկարժեք զարդերը Գրիգորի Լեպսից ու էրոտիկ լուսանկարչուհին՝ նոր Comedy club-ում

12:13   13 հունվարի, 2018

Comedy club-ի հերթական թողարկման ժամանակ ռեզիդենտներն ուրախացրել են ոչ միայն հումորով, այլև շոուի հյուրերով, որոնցից էր նաև Գրիգորի Լեպսն իր կնոջ հետ։ Աստղերը Գարիկ Խարլամովին ու Պավել Վոլյային իրենց սեփական ապրանքանիշի թանկարժեք զարդերից նվիրեցին։  

Շոուին ներկա էր նաև մի լուսանկարիչ, որը Խարլամովի ու Վոլյայի օրինակով ցույց տվեց, թե ինչպես ինքը կլուսանկարեր ռեզիդենտներին նյու ոճով, իսկ Դեմիս Կարիբիդիսը բեմին հոյակապ ելույթ ունեցավ հիպոթեքի թեմայով, Գերմանիայից ժամանած հյուրն էլ պատմեց գերմանացի ու ռուս աղջիկների մասին։   

Եւ, իհարկե, ամենավերջում Պավել Վոլյան ներկայացրեց իր ավանդական սթենդ ափը։ Դիտում ենք ամբողջ թողարկումը :)))



© NEWS.am STYLE