Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Հարվի Վայնշթեյնը հրաժարվել է վճարել իր երեխաների ալիմենտը

13:03   13 հունվարի, 2018

Հարվի Վայնշթեյնը դեռ մնում է արևմտյան մամուլի ուշադրության կենտրոնում։ Պրոդյուսերը, որին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ, վերջերս չի կարողացել պայմանավորվել իր 41-ամյա կնոջ՝ Ջորջինա Չափմանի հետ, ու հարթել նրա հետ ֆինանսական տարաձայնությունները։

Իսկ, ահա ,երեկ ուշ երեկոյան Հարվիին պահանջ է ներկայացրել նաև նրա նախկին կինը՝ Իվ Չիլթոնը, որը պրոդյուսերի երեք դուստրերի մայրն է։

TMZ-ը գրում է, որ Վայնշթեյնն իր նախկին կնոջը հայտնել է, որ առնվազն մեկ տարի չի վճարելու իր դուստրերի ալիմենտները: Չիլթոնը փորձում էր Վայնշթեյնից պահանջել հինգ միլիոն դոլարի միանվագ կանխավճար երեխաների համար։ Սակայն Հարվին հայտնել է, որ ինքը ֆինանսական ճգնաժամի մեջ է և չի կարող վճարել։

Վայնշթեյնը և Ջորջինա Չափմանը

Միաժամանակ Վայնշթեյնի փաստաբան Բեն Բրաֆմանը տվյալ տեղեկությունը հիմարություն է անվանել ու հայտնել, որ Վայնշթեյնը միշտ վճարել է երեխաների ալիմենտները ու «շարունակելու է կատարել իր պարտականությունները»։

Նշենք, որ Իվը Վայնշթեյնի օգնականն էր Miramax-ում ու ամուսնացել էր նրա հետ 1987-ին։ Նրանք բաժանվել են 2004-ին՝ 17 տարվա համատեղ կյանքից հետո։



© NEWS.am STYLE