Թրամփը 130 000 դոլար է վճարել նախկին պոռնո դերասանուհուն իր հետ կապի մասին լռելու համար

10:14   13 հունվարի, 2018

Թրամփը 130 000 դոլար է վճարել նախկին պոռնո դերասանուհուն իր հետ կապի մասին լռելու համար, գրում է Wall Street Journal-ը։ Հոդվածում ասվում է, որ Դոնալդ Թրամփի փաստաբանները գումարը վճարել են նախկին պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդին, որը մեծահասակների համար ֆիլմերում հանդես էր գալիս Սթորմի Դենիելս կեղծանունով:

Կնոջն այդ գումարն առաջարկել են, երբ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդամենը մեկ ամիս էր մնացել, այսինքն՝ 2016-ի հոկտեմբերին։

Պարզվել է, որ դերասանուհին ու միլիարդատերն ինտիմ հարաբերությունների մեջ են եղել 2006-ի հուլիսին Տախո լճի ափին գոլֆի խաղալու համար կուրորտում։

 Ի դեպ, այն ժամանակ ապագա ԱՄՆ նախագահն արդեն ամուսնացած էր Մելանյա Թրամփի հետ. նրանք ամուսնացել են 2005-ին։

Մինչդեռ ԱՄՆ նախագահի փաստաբան Մայքլ Քոհենը հերքում է պարբերականի այդ բոլոր մեղադրանքները։ «Այդ լուրերը 2011-ից՝ սկսած անընդհատ շրջանառում են ․․․ Թրամփը  վրդովված հերքում է այդ լուրերը»,- մեջբերել է իրավաբանին պարբերականը։

Փաստաբանը նաև մեջբերում է դերասանուհու նամակից մի հատված, որտեղ կինը հերքում է Թրամփի հետ կապ ունենալու ու նրանից լռության համար փող վերցնելու փաստը։



© NEWS.am STYLE