Մարիխուանա եւ աղջիկներ. Դեն Բիլզերյանը՝ բիզնես գործընկերոջ հետ հանդիպմանը

18:05   13 հունվարի, 2018

«Պոկերի արքան» վերջերս այնքան էլ ակտիվ չէ սոցցանցերում, բայց նրա լուսանկարները, որոնք երբեմն հայտնվում են նրա միկրոբլոգում, առաջվա պես բավականին սադրիչ են։


Բայց այս անգամ Դեն Բիլզերյանը հրապարակել է մի լուսանկար, ինչպես ինքն է արտահայտվել, բիզնես գործընկերոջ հետ հանդիպումից։ Դենը նստած է քաղցրավենիքով լի սեղանի մոտ՝ շրջապատված գեղեցիկ աղջիկներով, ու բոնգ (բուլբուլյատոր) է տաքացնում։

Դատելով լուսանկարից՝ բիզնես հանդիպումը թեժ է անցել, իսկ Բիլզերյանի բաժանորդների մեկնաբանություններից երեւում է (նրանց քանակը 23 միլիոնի է հասնում), որ օգտատերերը պարզապես հիացած են հայի խուլիգանություններով:



© NEWS.am STYLE