Անաստասիա Վոլոչկովան պարծեցել է բիկինիով հերթական շպագատով

16:06   13 հունվարի, 2018

Թաիլանդում հանգստացող Օլգա Բուզովայից սահուն անցում ենք կատարում Մալդիվներում հանգստացող Անաստասիա Վոլոչկովային: Բալետի ռուս պարուհին իր Instagram-ը հագեցնում է արձակուրդային լուսանկարներով, որոնցում, ինչպես միշտ, կենտրոնական թեմաներն են բիկինին, ծովը եւ շպագատը:

«Երբ ուղղակի լավ է»,- լուսանկարն այսպես է մակագրել հայտնի պարուհին: Իսկ մեկ այլ լուսանկարում Նաստյան կեցվածք է ընդունել շպագատով:

«Սիրելիներս։ Որքան կարևոր է կարողանալ ուրախանալ կյանքով։ Ու երջանիկ լինել։ Որքան կարևոր է ուրախանալ ու ծիծաղել։ Ուզում եմ տեղեկացնել, որ ավելի տպավորիչ հանգիստ ես չէի ունեցել։ Ու էլի մի բան. ինձ համար բոլորովին կարևոր չէ իմ ու իմ կյանքի մասին մյուսների կարծիքը։ Ես պարզապես հումորով եմ վերաբերվում իմ լողազգեստով եւ շպագատով լուսանկարների հավաքած հավանումներին: Սիրելիներս, ահա թե ինչին եք դուք իրականում ձգտում։ Իսկ հետո հանդիմանում եք ինձ այդ լուսանկարների համար՝ միաժամանակ տարածելով դրանք։Սիրելիներս, կստանաք դուք ձեր ուզած շպագատները։ Կլինեն լուսանկարներ։ Ամեն ինչ կլինի։ Ինքներդ այդպես փորձեք։ Միայն թե սկուտերից չընկնեք։ Կարևոր է ջրի վրա հավասարակշռություն պահպանելը։ Ու կյանքում նույնպես կարևոր է հավասարակշռություն պահպանելը։ Նաև՝ կազմվածքի ու ոտքերի սլացիկությունը ու պարզապես բարությունն ու մարդկայնությունը։ Բայց շատերն ունակ չեն դրան։ Դրա համար էլ, սիրելիներս, կարող եք կրծել ձեր եղունգները, կրունկները․․․ Իսկ ես կապրեմ վառ, կուրախանամ ու կգայթակղեմ Ձեզ: Թե չէ ՝ էլ ո՞վ պետք է դա անի Ձեզ համար»,- ավելի վաղ հայտարարել էր Նաստյան։  



© NEWS.am STYLE