Քիմ Քարդաշյանը սադրիչ կերպարով է ներկայացել

17:08   13 հունվարի, 2018

Քիմ Քարդաշյանը սադրիչ կերպարով է ներկայացել: 38-ամյա հայուհին իր Instagram-ում եւ Twitter-ում հրապարակել է լուսանկար եւ գիֆ, որոնք չենք կարող այլ կերպ անվանել, քան սադրիչ:

Դե, ինչպե՞ս հավանեցիք լուսանկարը:

Հիշեցնենք, որ երկրպագուները Քիմ Քարդաշյանի համար ֆլեշմոբ են կազմակերպել առևտրի տանը։ Քիմը, Քլոեն ու Քորթնին Սան Ֆերնանդո էին մեկնել, որտեղ այցելել են տեղի մոլերից մեկը։ Քույրերին ուղեկցում էր Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի նկարահանման խումբը. ըստ երևույթին՝ Քարդաշյաններն իրենց շոուի հերթական դրվագն էին նկարահանում։

Նկարահանումների ընդմիջումներին, Քորթնին ու հղի Քլոեն որոշել են Քիմի համար անակնկալ պատրաստել՝ ֆլեշմոբ։

Քույրերը խնդրել են ներկաներին ու շուրջը հավաքված մարդկանց միանալ ու պարել Քիմի համար։ Նրանք էլ հաճույքով համաձայնել են, առավել ևս որ Քորթնին ու Քլոեն նույնպես մասնակցում էին ֆլեշմոբին։

Հիշեցնենք, որ Քլոեն հղիության վեցերորդ ամսում է. հայուհին երեխա է սպասում բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնից։

 



© NEWS.am STYLE