Լյուբով Ուսպենսկայան երգել է Վենետիկի փողոցում, որպեսզի վերադարձի տոմսի համար փող հավաքի

14:05   13 հունվարի, 2018

Լյուբով Ուսպենսկայան երգել է Վենետիկի փողոցում, որպեսզի վերադարձի տոմսի համար փող հավաքի, գրում է «Собеседник»-ը։

Ուսպենսկայան մի քանի օր առաջ Իտալիա էր մեկնել և այնտեղ իր ժամանցի համար մեծ գումարներ ծախսել։ Արդյունքում՝ 63-ամյա երգչուհին փողոց է դուրս եկել՝ «ձեռքը պարզած»։ Խաչմերուկներից մեկում աստղը պարզել է գլխարկն ու սկսել երգել՝ ակնկալելով անցորդներից փող հավաքել։

«Մնացել ենք առանց կոպեկի,- հայտնել է նրա ուղեկիցը,- Լյուբով Ուսպենսկայայան վերադարձի տոմսի համար գումար է հավաքում»։

Մի քանի րոպեում Լյուբովը մի քանի տասնյակ եվրո է հավաքել. փող տվողները հիմնականում ռուս զբոսաշրջիկներ են եղել, որոնք նրան միանգամից ճանաչել են։ 



© NEWS.am STYLE