35-ամյա Նազենի Հովհաննիսյանը՝ կրկին ուսանող

16:38   13 հունվարի, 2018

Ուշադիր եղեք սոցցանցերում հեշթեգերին: Ամանորից հետո Նազենի Հովհաննիսյանը մեկնել է Լոս Անջելես, որտեղից իր երկրպագուներին պարբերաբար ուրախացնում է նոր լուսանկարներով եւ գրառումներով:

Եվ, ահա, հերթական լուսանկարը հրապարակելով՝ Նազենին բացահայտել է ԱՄՆ մեկնելու պատճառը:

Պարզվում է՝ 35-ամյա հեռուստահաղորդավարուհին մեկնել է սովորելու: Հրապարակած լուսանկարի հեշթեգերում Նազենի Հովհաննիսյանն օգտագործել է #կարգապահություն, #ուսում, #ուսանողական կյանք հեշթեգերը:



© NEWS.am STYLE