Լիամ Հեմսվորթը նշում է ծննդյան 28-ամյակը. նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել

17:25   13 հունվարի, 2018

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ավստրալացի դերասան Լիամ Հեմսվորթը: Դերասանը հայտնիություն է ձեռք բերել՝ նկարահանվելով «Հարեւանները» եւ «Փղերի արքայադուստրը» հեռուստասերիալներում, իսկ դերասան դարձել է՝ հետեւելով ավագ եղբայրների՝ Լյուկ եւ Քրիս Հեմսվորթների գործունեությանը: Այդպիսով, Լիամն էլ մանուկ հասակից մասնակցել է դպրոցում տեղի ունեցող բոլոր միջոցառումներին եւ բեմականացումներին, ինչի շնորհիվ էլ նրան նկատել են եւ հրավիրել մեծ կինո:

Բացի դերասանի գեղեցիկ արտաքինից եւ նրա մասնակցությամբ ֆիլմերից, մամուլն ակտիվորեն քննարկում է նաեւ նրա եւ Մայլի Սայրուսի հարաբերությունները: Զույգը ծանոթացել է 2009 թ-ին՝ «Վերջին երգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: 2012 թ-ին նրանք հայտարարեցին նշանադրության մասին, սակայն մեկ տարի անց բաժանվեցին: Դերասանը հարցազրույցներում նշել էր, որ անկախ ամեն ինչից, ինքը եւ Սայրուսը լավ ըկերներ են մնալու: 2016 թ-ին, սակայն, մամուլը կրկին նկատում է, որ Սայրուսը կրում է նշանադրության մատանի: Էլեն Դեջեներեսի հետ հարցազրույցի ժամանակ երգչուհին խոստովանեց, որ ինքն ու Հեմսվորթը կրկին միասին են:

Ինչեւէ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Լիամի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել շաբաթ երեկոյան:

«Անկախության օրը»/Independence Day: Resurgence

«Դուել»/The Duel

«Սոված խաղեր»/The Hunger Games

«Վերջին երգը»/The Last Song

«Կայսրություն»/Empire State



© NEWS.am STYLE