Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը մասնակցելու են Փերիս Հիլթոնի հարսանիքին

22:05   13 հունվարի, 2018

Թերեւս, Քիմ Քարդաշյանի եւ Փերիս Հիլթոնի թշնամության վերջը եկել է։ Հիշեցնենք, Քրիս Զիլքան ամուսնության առաջարկ էր արել Հիլթոնին՝ նվիրելով երկու մլն դոլար արժողությամբ մատանի, իսկ ավելի ուշ Հիլթոնը հայտարարել էր, թե Քիմին հրավիրել է իր հարսանիքին։

Քիմն ու Քանյե Ուեսթը «հայտնվել» էին TMZ պապարացիների ֆոտոխցիկի օբյեկտիվում, Արեւմտյան Հոլիվուդում, Craig's ռեստորանի մոտ։

Լրագրողները հարցրել են Հիլթոնի հարսանիքի մասին, ինչին Քիմը պատասխանել էր, թե հաճույքով մասնակցելու է։



© NEWS.am STYLE