Սեւակ Խանաղյանը, Նունե Եսայանը, Սոֆի Մխեյանը, Արսեն Սաֆարյանն ու այլք շնորհավորեցին Հին Նոր տարին (ֆոտո/վիդեո)

23:21   13 հունվարի, 2018

Ազատության հրապարակում կայացավ Երեւանի քաղաքապետարանի՝ «Նոր տարին Երեւանում 2018» ծրագրի եզրափակիչ համերգը՝ նվիրված Հին Նոր տարուն:

Համերգի հատուկ հյուրն էր Սեւակ Խանաղյանը: Համերգին նաեւ ելույթ ունեցան՝ Սոֆի Մխեյանը, Արսեն Սաֆարյանը, Գոռ Սուջյանը, Ռուբեն Սասունցին, Գեւորգ Դաբաղյանը, Սեւակ Ամրոյանը, Աննա Խաչատրյանը, Ռուզան Ավետիքյանը, Նունե Եսայանը, Վարդան Բադալյանը, Անահիտ Շահբազյանը, Սրբուհի Սարգսյանը եւ այլք, որոնց կտեսնեք NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE