Էմիլի Ռատաժկովսկին ամբողջությամբ մերկ է ներկայացել (ֆոտո)

00:25   14 հունվարի, 2018

Էմիլի Ռատաժկովսկին ամբողջությամբ մերկ է ներկայացել: Instagram-ի իր էջում 26-ամյա հայտնի մոդելը նոր լուսանկար է հրապարակել, որում կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ՝ վարսերի եւ ձեռքերի միջոցով ծածկելով մարմնի ինտիմ մասերը:

«Վեներայի ծնունդը»,- լուսանկարին կից գրել է Էմիլին:

«Կարծում եմ՝ մարդկանցից շատերն են համարում, որ եթե կինը սեքսուալ է, ապա դա հակասում է ֆեմինիզմի գաղափարին: Չնայած,  երբ կանանց հարցնում են, թե իրենք ինչպես պետք է հագնվեն եւ իրենց ինչպես պահեն, դա իրականում ավելի մեծ հակասություն է եւ մեր իրավունքների ոտնահարում»,- պատմել է մոդելը, որն իր կարծիքն է հայտնել նաեւ պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի շուրջ սկանդալի մասին, ում 80 կին մեղադրում է սեռական ոտնձգության մեջ:

Կարծում եմ, որ նման բան միշտ է եղել, ուղղակի հիմա ջրի երես է դուրս եկել: Եվ դա լավ է, որովհետեւ հիմա շատերն են կարող իրենց իրավունքների համար պայքարել, կարող են համախմբվել եւ միասին պայքարել անարդարության դեմ:Ի դեպ, իմ տղամարդ ընկերներից շատերն էին ցնցված, երբ տեղեկացան Վայնշթեյնի ոտնձգությունների մասին: Իսկ, ահա, իմ կին ծանոթներն ամենեւին զարմացած չէին: Կարծում եմ՝ ժամանակն է, որը բոլորն արթնանան եւ հասկանան, որ այս խնդիրը խորությամբ է թափանցել կինոյի եւ շոու բիզնեսի ինդուստրիայի մեջ:Սակայն ես մեծ հույս ունեմ, որ մենք կկարողանանք այն լուծել: Մենք պետք է հավատանք միմյանց փորձին, ճշմարտությանը եւ զգացմունքներին: Հարկավոր է, որ միավորվենք խնդիրների դեմ պայքարում, որոնք մեզ բերել են անարդարությանը, որը մեզ շրջապատում է»,- ավելի վաղ հայտարարել է Ռատաժկովսկին:



© NEWS.am STYLE