Գոհար Հարությունյանն արխիվային լուսանկար է հրապարակել գեղեցկության մրցույթից

13:05   14 հունվարի, 2018

Գոհար Հարությունյանն ընկել է հիշողությունների գիրկը: Մոդելն իր Facebook-ի էջում արխիվային լուսանկար է հրապարակել, որում կեցվածք է ընդունել թագով:

«Մի անգամ»,- գրել է նա լուսանկարին կից, որն արվել է գեղեցկության մրցույթներից մեկի ժամանակ:

Հիշեցնենք, որ «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր Գոհար Հարությունյանն անցած տարի չորրորդ անգամ մայրացավ՝ լույս աշխարհ բերելով երկվորյակի:



© NEWS.am STYLE