Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է իր գերդաստանի 4 սերունդների ներկայացուցիչներին

20:10   14 հունվարի, 2018

34-ամյա միլիոնատեր, Reddit սոցիալական ցանցի հիմնադիր, հայ-ամերիկյան ինտերնետ գործարար, ակտիվիստ և ներդրող Ալեքսիս Օհանյանն Instagram-յան իր էջում հոր՝ Քրիս Օհանյանի, պապի և իր դստեր լուսանկարն է հրապարակել՝ նշելով, որ լուսանկարում Օհանյանների 4 սերունդ է հավաքվել՝ 96 տարեկան պապից մինչև իր 4 ամսական աղջիկը: Պարզվում է՝ գերդաստանը հավաքվել է ավագ Օհանյանի՝ Ջոնի ծննդյան կապակցությամբ, և լուսանկարի մեկնաբանության մեջ Ալեքսիսը ջերմորեն շնորհավորել է պապի տարեդարձը:

Հիշեցնենք, որ Ալեքսիսը նախորդ տարվա նոյեմբերին երկու  տարվա մտերմությունից հետո վերջապես օրինականցրեց իր և հայտնի սևամորթ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հարաբերությունները, երբ սեպտեմբերի 1-ին արդեն լույս աշխարհ էր եկել նրանց դստրիկը՝ Օլիմպիան: Ամուսինները հենց այդպես էլ նախատեսել էին, որ իրենց հարսանիքը կկազմակերպեն երեխայի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո: Այժմ Օլիմպիան 4 ամսական է:



© NEWS.am STYLE