ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01   15 հունվարի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերի զգացմունքները ցանկացած բառերից ավելի լավ կարտահայտեն նրանց շարժումները եւ փայլող աչքերը: 

ՑԼԵՐ

Այսօր Ցլերը մեծ համբավ կվայելեն: Նրանք կհայտնվեն ինչ-որ մեկի ուշադրության կենտրոնում. ընդ որում՝ հավանական է նաեւ, որ խոսքը ոչ թե մեկ, այլ միաժամանակ մի քանի երկրպագուների մասին է: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր Երկվորյակները աննկարագրելի հաճույք կստանան սիրելիների հետ շփումից եւ փոխարենը Երկվորյակները ստիպված չեն լինի որեւէ հնարքների դիմել: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ 

Այսօր Խեցգետինները նոր ծանոթություններ հաստատելու, սիրաբանելու կամ ընտրյալների հետ զգացմունքները կիսելու ցանկություն առանձնապես չեն ունենա: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Առյուծներին կընձեռվեն բոլոր հնարավորությունները ընտրյալների հետ իրենց հարաբերությունների վերջնական նպատակը տեսնելու համար: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը Կույսերին ռոմանտիկ տրամադրություն եւ մի լավ սիրաբանելու ցանկություն կհաղորդեն: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ավելորդ չի լինի, եթե Կշեռքները հետեւեն սիրելիների խորհուրդներին: Չնայած նրան, որ Կշեռքները բավականին ինքնավստահ են տրամադրված, նրանք չպետք է վստահեն միայն իրենց սեփական ուժերին: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կարիճներին սիրելիների հետ հարաբերություններում ավելի հաճախ հետեւել սեփական ինտուիցիային, հատկապես եթե իրադարձությունների զարգացումը արագ որոշում պահանջի: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աղեղնավորները այսօր պետք է զարմացնեն իրենց սիրելիներին. օրինակ՝ նրանց իրենց դժգոհությունը արտահայտելու փոխարեն ռոմանտիկ ընթրիք պատրաստել:  

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրներին հնարավորություն կընձեռվի վերադառնալ իրենց ծանոթությանը եւ վերապրել առաջին ժամադրությունների խելահեղ եւ երջանիկ պահերը: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ջրհոսներին պատմել իրենց սիրելիներին մի բան, որը նախկինում միշտ թաքցրել են նրանցից: 

ՁԿՆԵՐ

Այսօր Ձկների անձնական փորձը կարող է օգտակար լինել որեւէ մեկի համար: Ահա թե ինչու նրանք չպետք է խուսափեն ծանոթներին կամ ընկերներին խորհուրդներ տալուց, հատկապես եթե նրանք խնդրեն այդ մասին: 



© NEWS.am STYLE