Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր եւ քրոջ արխիվային լուսանկարը

10:10   15 հունվարի, 2018

Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր՝ 1994 թվականի արխիվային լուսանկարը, որտեղ նա քրոջ՝ Քորթնիի հետ է։ 37-ամյա հայուհին Instagram-ում հրապարակված ուսանկարը մակագրել է այսպես․

«Չեմ հիշում, թե ինչ էինք մենք անում, բայց այս լուսանկարը արվել է Նեվերլենդում (Մայքլ Ջեքսոնին էր պատկանում,-խմբ․)՝ 1994-ին»։

Ի դեպ, թերեւս, Քիմ Քարդաշյանի եւ Փերիս Հիլթոնի թշնամության վերջը եկել է։ Հիշեցնենք, որ Քրիս Զիլկան ամուսնության առաջարկ էր արել Հիլթոնին՝ նվիրելով երկու մլն դոլար արժողությամբ մատանի, իսկ ավելի ուշ Հիլթոնը հայտարարել էր, թե Քիմին հրավիրել է իր հարսանիքին։

Քիմն ու Քանյե Ուեսթը «հայտնվել» էին TMZ պապարացիների օբյեկտիվներում Արեւմտյան Հոլիվուդում եւ պատասխանել, թե հաճույքով մասնակցելու են Փերիսի հարսանիքին։

 



© NEWS.am STYLE