Էմմին Հայաստանում է. նա որդու մասնակցությամբ հոլովակ է հրապարակել Երեւանից

10:32   15 հունվարի, 2018

ԱՄՆ տեղափոխված Էմմին կրկին Հայաստանում է: Այս է վկայում երգչուհու Instagram-ը, որի story բաժնում նա որդիներից մեկի մասնակցությամբ հոլովակ է հրապարակել:

Դրանում փոքրիկը կանգնած է պատուհանի մոտ եւ հիանում է ձյան փաթիլներով: Պատուհանից այն կողմ երեւացող տեսարանից պարզ է դառնում, որ Էմմին որդիների հետ ժամանել է Երեւան:

Ի դեպ, հոլովակում Էմմին որդու հետ հայերեն է խոսում ;)



© NEWS.am STYLE