«Նա հիմար սեւամորթ դերասանուհի է, որը փչացնելու է թագավորական արյունը». բրիտանացի քաղաքական գործչի սիրուհին «նվաստացրել է» Մեգան Մարքլին

11:37   15 հունվարի, 2018

Մեծ Բրիտանիայում հերթական սկանդալն է բորբոքվել։ Բրիտանացի քաղաքական գործիչ Հենրի Բոլթոնի սիրուհին ռասիստական արտահայտություններ է արել արքայազն Հարիի հարսնացուի՝ Մեգան Մարքլի հասցեին։ 54-ամյա Բոլթոնը անցած տարի էլ էր հայտնվել սկանդալի կենտրոնում, երբ լքել էր կնոջը հանուն 25-ամյա մոդել Ջո Մարնիի։

Հիմա քաղաքական գործիչը ստիպված է լինելու արդարանալ արքայազն Հարիի հարսնացուի՝ Մեգան Մարքլի հասցեին իր սիրուհու արտահայտությունների համար։

Ջոն դերասանուհուն անվանել է «սեւամորթ ամերիկուհի», որը «կփչացնի թագավորական ընտանիքն իր արյունով» ու ճանապարհ կհարթի «սեւամորթ թագավորի» համար:

Մարնին հավելել է, որ ինքը երբեք սեքսով չի զբաղվել սեւամորթի հետ, քանի որ նրանք «այլանդակներ» են։

Բայց, թերեւս, նրա ամենավիրավորական արտահայտությունն այն է, որ Մեգանը «չնչին ուղեղ» ունի, իսկ դերասանական տաղանդն առհասարակ կասկածելի է։

«Նա հիմար դերասանուհի է, որը ոչնչի չի հասել։ Նա հիմար սեւամորթ դերասանուհի է, որը կփչացնի թագավորական արյունը։ Մեր երկրում հաջորդ քայլը կլինի մուսուլման վարչապետն ու սեւ թագավորը։ Չեմ ուզում, որ այլ ռասսաների ու մշակույթների ներկայացուցիչները ներխուժեն մեր մշակույթ։ Ու դա ամենեւին էլ չի նշանակում, որ ես ռասիստ եմ»,- մեջբերում է Մարնիին Daily Mail-ը։

Մարնին ավելի ուշ, իհարկե, ներողություն է խնդրել՝ հավելելով, որ իրեն սխալ են հասկացել․

«Ներողություն եմ խնդրում իմ հրապարակման համար, որը ցնցել է հասարակությանը, բայց այդ բոլոր մեջբերումները հանվել էին համատեքստից»,- հավելել է նա։

Բնականաբար, այդ արտահայտություններն աննկատ չեն մնացել։ Հրապարակումից հետո մոդելին հեռացրել են Միացյալ Թագավորության անկախության կուսակցությունից, որի անդամ է Հենրի Բոլթոնը։



© NEWS.am STYLE