Գոհար Ավետիսյանի ամուսինը փորձում է դիմահարդարել նրան (տեսանյութ)

17:36   15 հունվարի, 2018

Մինչ սոցցանցերի օգտատերերը քննադատում են Գոհար Ավետիսյանին ծովափնյա հանգստի ընթացքում չափից շատ պճնվելու համար, հայտնի դիմահարդարը նոր հոլովակներ է հրապարակում իր Instagram-ում:

Այս անգամ Գոհարը ցույց է տվել, թե ինչպես է շպարում նրան իր ամուսինը:

«Ընկերներ, ձեզ այնքան է անհանգստացնում, թե ինչ եմ անում այսքան շատ կոսմետիկա հանգստի ժամանակ...Յուրաքանչյուր ճանապարհորդության ժամանակ ես սկսում եմ ձանձրանալ հանգստից, եւ ձեռքերս սկսում են քոր գալ: Վերջին երկու տարում այլ երկրներում իմ կերպարանափոխություններն իմ Instagram-ում խորագիր են դարձել: Ինձ միշտ ոգեշնչում են այլ երկրների ավանդույթները, վառ գույներն ու կոլորիտը: Երեւի ոչ ոք չի մտածում, որ ես դա անում եմ ոչ միայն իմ, այլեւ ձեզ համար»,- ավելի վաղ իրեն ուղղված քննադատություններին պատասխանել էր Գոհարը:



© NEWS.am STYLE