«Վիրահատության է ենթարկվել, բայց հիմա տանն է». պրոդյուսերը` Գոշի առողջական վիճակի մասին

12:44   15 հունվարի, 2018
«Ոսկե դպրոց» սիթքոմից հայտնի դերասան եւ երգիչ Գոշի առողջական վիճակը շարունկում է մնալ երկրպագուների ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ դերասանն իրեն վատ էր զգացել շաբաթ օրը, ինչի պատճառով տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գոշի պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը նշեց, որ դերասանն իրեն արդեն լավ է զգում.
«Վիրահատության էր ենթարկվել, երեկ արդեն տուն է գնացել: Ինքս էլ գնացի նրան այցելության, նույնիսկ միասին սոցցանցերում ուղիղ եթեր ունեցանք: Շնորհակալ ենք բոլորի ուշադրության համար, արդեն ամեն ինչ լավ է»,-նշեց Սոֆյան` չցանկանալով մանրամասնել, թե ինչ վիրահատության է ենթարկվել Գոշը:
«Կարեւորն այն է, որ ամեն ինչ հիմա լավ է»,-եզրափակեց նա:
NEWS.am STYLE-ը Գոշին առողջություն եւ շուտափույթ ապաքինում է մաղթում:
Սյունե Առաքելյան


© NEWS.am STYLE