«Աղախնի պատմությունը» սերիալի 2-րդ սեզոնի թրեյլերը մեկ օրում ավելի քան մեկ մլն դիտում է գրանցել

13:44   15 հունվարի, 2018

Էլիզաբեթ Մոսի գլխավոր դերակատարմամբ՝ «Աղախնի պատմությունը» սերիալի 2-րդ սեզոնի թրեյլերը մեկ օրում ավելի քան մեկ մլն դիտում է գրանցել: 

Սերիալի սյուժեն պատմում է գլխավոր հերոսուհու՝ Մոսի հղիության մասին, որի դստերն առեւանգում են:

Բացի Էլիզաբեթ Մոսին, սերիալում խաղում են նաեւ՝ Ջոզեֆ Ֆայնսը, Իվոն Ստրախովսկին, Մաքս Մինգելան, Սամիրա Ուայլին, Ալեքսիս Բլենդելը եւ Էն Դաուդը:

Երկրորդ սեզոնի առաջին սերիան եթերում կլինի ապրիլի 25-ին:

Հավելենք, որ սերիալն արժանացել է «Ոսկե Գլոբուսի»:



© NEWS.am STYLE