Անատի Սաքանյանն իր ծննդյան ճոխ խնջույքից հոլովակ է հրապարակել

15:44   15 հունվարի, 2018

Դեկտեմբերի սկզբին Անատի Սաքանյանը տոնել է ծննդյան 26-ամյակը: Դերասանուհին ճոխ խնջույք էր կազմակերպել Երեւանի ժամանցային վայրերից մեկում, որտեղ հանդես էր եկել արքայադստեր կերպարում:

Եվ, ահա, ամիսներ անց Instagram-ի իր էջում Անատին խնջույքից հոլովակ է հրապարակել:

Հիշեցնենք, որ նախորդ տարի դերասանուհին հասցրեց ամուսնանալ եւ բաժանվել: Նրա ամուսնությունը մոսկվաբնակ երիտասարդի հետ տեւեց ընդամնեը վեց ամիս:



© NEWS.am STYLE