«Երեք բան կա, որ իմ դեմ է». Pitbull-ը նշում է ծննդյան 37-ամյակը (ֆոտո/վիդեո)

16:31   15 հունվարի, 2018

Կուբական արմատներ ունեցող ամերիկացի ռեփեր Pitbull-ն այսօր՝ հունվարի 15-ին, նշում է ծննդյան 37-ամյակը:

Իր առաջին` M.I.A.M.I ալբոմը ռեփերը թողարկել է 2004 թ-ին: Այն հապավում է, որի ամբողջական տարբերակը հնչում է հետեւյալ կերպ՝ Money is a major issue («Փողը մեծ խնդիր է»): Ալբոմի շուրջ աշխատել են այնպիսի պրոդյուսերներ, ինչպիսիք են՝Լիլ Ջոնը եւ Ջիմ Ջոնսոնը:

Pitbull-ը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք աստղերի հետ. նրանց թվում են` Էնրիկե Իգլեսիասը, Բրիթնի Սփիրսը, Մարկ Էնթոնին, Ջենիֆեր Լոպեսը, Պրիյանկա Չոպրան, Քրիստինա Ագիլերան եւ այլք: Առաջարկում ենք նրա աստղային համագործակցությունների ներքո ընթերցել նրա արտաբերած հայտնի մտքերից մի քանիսը:

«Ամեն անգամ, երբ նոր հանդիսատես եմ ձեռք բերում, նշանակում է՝ մի բան ճիշտ եմ արել»:

«Ես այստեղ եմ, որպեսզի զվարճացնեմ մարդկանց»:

«Ի սկզբանե կարծել եմ, որ երեք բան կա, որ իմ դեմ է. առաջինը՝ այն, որ ես բաց մաշկ ունեմ, երկրորդ՝ ապրում եմ Մայամիում, ինչը ժամանակին լավ չէր ընդունվում, եւ երրորդ՝  ես կուբացի եմ: Բայց հիմա ես այս ամենն ինձ համար առավելություն եմ սարքել»:

«Սիրում եմ, երբ օրվա վերջում գրպանումս դեռ գումար է մնում»:

«Մեր ոլորտը բաղկացած է 90 տոկոս բիզնեսից, եւ միայն 10 տոկոսն է հիմնված տաղանդի վրա»:

«Ես իմ կյանքի բացասական իրադարձությունները փոխարինում եմ դրականի»:

«Իմ միակ սեփականատերն իմ կյանքն է»:

«Ես միանշանակ հաճույք եմ ստանում կյանքից եւ ամեն առավոտ արթնանում եմ էներգիայի մեծ պաշարով»:

«Ես ստեղծում եմ երաժշտություն, որը չունի սահմաններ»:

«Կարծում եմ՝ ես պայքարել եմ երաժշտության մեջ՝ փորձելով ստեղծել նոր ուղիներ, որոնք շատ մարդկանց համար անհնարին են թվացել»:



© NEWS.am STYLE