Ջենիֆեր Լոպեսը՝ Guess-ի գարնանային գովազդարշավում

14:39   15 հունվարի, 2018

Անցած տարվա վերջին Guess-ը հայտարարել էր, որ Ջեյ Լոն դարձել է ապրանքանիշի դեմքը։ Իսկ հիմա և երգչուհին, և ապրանքանիշն իրենց Instagram-ի հաշիվներում հրապարակել են լուսանկար՝ ապրանքանիշի գարնանային գովազդարշավից։  

Լուսանկարում երգչուհին աթոռին նստած է ապրանքանիշի ջինսերով։

Ի դեպ, նշենք, որ 48-ամյա երգչուհին միացել է ապրանքանիշի այնպիսի դեսպանների, ինչպիսիք են Դրյու Բերիմորը, Կլաուդիա Շիֆերը, Ադրիանա Լիման, Աննա Նիկոլ Սմիթը, Փերիս Հիլթոնն ու Քեյթ Ափթոնը։

«Երբ ինձ զանգահարեց Փոլ Մարչիանոն ու հարցրեց՝ ուզում եմ արդյոք դառնալ Guess-ի նոր աղջիկը, ես շատ ուրախացա ու ոգևորվեցի նման հանրահայտ ապրանքանիշի դեմքը դառնալու հնարավորությամբ, քանի որ մանկուց շատ եմ սիրում այդ ապրանքանիշը»,- պատմել է Լոպեսը


© NEWS.am STYLE