Շպռոտը շարունակում է սադրել. նա տարազով լուսանկարներ է հրապարակել

19:36   15 հունվարի, 2018

Շպռոտը շարունակում է սադրիչ լուսանկարներ հրապարակել սոցցանցերում: Այս անգամ ԱՄՆ-ում բնավող երգչուհին Instagram-ի իր էջում տարազով լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են իր սկանդալային՝ «Գարուն եկավ» հոլովակի ընթացքում:

Հիշեցնենք, որ Շպռոտի նոր տեսահոլովակը աղմուկ էր բարձրացրել համացանցում. շատերը քննադատել էին երգչուհուն տարազ հագնելու համար, ինչին ի պատասխան՝ Շպռոտն արձագանքել էր.

«Ինձ համար մարդու հոգին ամենամեծ արժեքն է։ Իսկ տարազը ձեր հոգին չի փրկի։ Մշակույթը նոր սերունդն է ստեղծում, մեռելներին հանգիստ թողեք։ Միայն Աստված ինձ կարա դատի»:

Այս ամենից հետո երգչուհին անտարբեր չի մնացել նաեւ սոցցանցերում վերջին օրերին մեմ դարձած՝ տարազով կովի պաստառի նկատմամբ, եւ գրել է.

«Wow, փաստորեն միայն ՇՊՌՕՏ-ին չի կարելի տարազ հագնել, մեր կովերին կարելի է»:



© NEWS.am STYLE